copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:37 31-03-2023

«Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալի մոտ մեծ քանակությամբ կասկածելի զանգվածներեն հայտնաբերել

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերել են տարբեր տեսակի կասկածելի զանգվածներ։ Ինչպես հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից՝ ՔԿՀ ծառայողները տեղեկություն են ստացել, որ հիմնարկի տարբեր տեղամասերի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալները միջանցքում սանիտարահիգիենիկ աշխատանքներ իրականացնելիս միմյանց փոխանցելու են արգելված իր:

«Քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտու ընդհանուր միջանցքում խուզարկության են ենթարկել դատապարտյալ Հ. Գ.-ին։ Նրա մոտ առկա գոգաթիակից հայտնաբերվել է կասկածելի փաթեթ, որում եղել է ևս 2 փաթեթ, որոնց վրայի ծածկագրերով ենթադրաբար մատնանշվել են այն դատապարտյալները, որոնց պետք է փոխանցվեին փաթեթները»,– ասված է հաղորդագրությունում։

Հայտնաբերված փաթեթների մեջ առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0.46 գրամ քաշով, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0.44 գրամ քաշով և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,66 գրամ քաշով զանգվածներ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին