copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:00 20-08-2024

Երևանում բախվել են Mercedes G 500-ն ու Mitsubishi-ն. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բանկի կրուգի» հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Հմայակ Ս.-ի վարած «Mercedes G500» և Երևանի բնակիչ 24-ամյա Հրանուշ Գ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները վարորդներն են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված