copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:36 20-08-2024

Սաշիկ Սարգսյանը դեռ չի ներկայացել դատախազություն

Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները այսօր՝ օգոստոսի 20-ին, պետք է ներկայանային Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Մասնավորապես, դատախազություն են հրավիրվել Ալեքսանդր Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը:

Oragir.News-ը կապ հաստատեց գլխավոր դատախազություն, ճշտելու՝ վերոնշյալ մարդիկ ներկայացել են։ Գլխավոր դատախազությունից մեզ տեղեկացրին, որ ո՛չ Սաշիկ Սարգսյանը, ո՛չ հրավիրված անձանցից որևէ մեկը չի ներկայացել դատախազություն։

«Ալեքսանդր Սարգսյանն ու իր ընտանիքի անդամները այսօր ևս չեն ներկայացել դատախազություն»,- ասացին դատախազությունից։

Հիշեցնենք՝ Սաշիկ Սարգսյանն ու իր ընտանիքի անդամները պետք է դատախազություն ներկայանային օգոստոսի 13-ին, սակայն իրենց ներկայացուցիչները կապ էին հաստատել դատախազություն, ասել էին, որ հրավիրված անձինք երկրում չեն գտնվում։ Նրանց խոսքով՝ վերոնշյալ անձինք օգոստոսի 20-ին պետք է ներկայանային դատարան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին