copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:47 20-08-2024

Քաջարանն իրենցն է, Կապանը` ոչ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սյունիքի մարզպետ Ռուբերտ Ղուկասյանի եւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ նրանք, կարելի է ասել` խռով են, չեն խոսում, անգամ չեն բարեւում իրար։ Օգոստոսի 17-ին` Կապանի, օգոստոսի 18-ին Քաջարանի տոնն էր։ Քաղաքապետերն իրենց անունից հրավերներ էին ուղարկել Սյունիքի մարզից ընտրված ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր պատգամավորներին, մարզային իշխանություններին, մարզպետին։ Սակայն ՔՊ-ականներից միայն պատգամավոր Դավիթ Դանիելյանն էր ընդունել Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հրավերը։ Ի դեպ, Դավիթ Դանիելյանը Կապանի համայնքապետի թեկնածուներից էր եւ ժամանակին պարտվել է Գեւորգ Փարսյանին: Մարզպետը չէր եկել, անգամ իր տեղակալ Նարե Ղազարյանին չէր ուղարկել, ով ավելի շատ մարզպետին ուղեկցողի դերն է ստանձնել` մասնակցում է այն միջոցառումներին, որոնց մարզպետն է մասնակցում։

«Հրապարակը» Գեւորգ Փարսյանից հետաքրքրվեց, թե ինչու մարզպետը չի մասնակցում նման մասշտաբի միջոցառման, ասաց՝ չեկողներին հարցրեք, ինքը հրավերն ուղարկել է։ Մարզպետը նույն հարցին ի պատասխան ասաց, թե զբաղված է եղել, ֆիզիկապես չի հասցրել։ Բայց հաջորդ օրը Քաջարանի տոնին մասնակցում էր ոչ միայն ինքը, այլեւ իր տեղակալ Ղազարյանը, աշխատակազմից այլ անձինք, ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, Դավիթ Դանիելյանը, Մարինա Ղազարյանը, Կարեն Համբարձումյանը, այլք։ ՔՊ-ականները Քաջարանում կերել-խմել են, ուրախացել ու մնացել մինչեւ ուշ գիշեր։ Սա եւս մեկ անգամ հաստատում է այն, որ Մանվել Փարամազյանը ՔՊ-ի «կրոնն ընդունել է», իսկ Փարսյանը` ոչ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ