copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:45 20-08-2024

Աշնանը Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպե՞ն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան հակամարտության ու բանակցային գործըթացի ողջ ընթացքում, առավել ևս 2018 թվականի իշխանափոխությունից հետո երկու երկրների խորհրդարանները շփման առանձնակի եզրեր չեն ունեցել, առավելագույնը ԵԽԽՎ-ում կամ այլ հարթակներում միմյանց դեմ հայտարարություններ անելն ու իրար մեղադրելն է եղել։

«Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն աշնանը Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր է՝ ակտիվացնեն խորհրդարանական դիվանագիտությունը։

Հիշեցնենք, որ այս տարի մարտի 22ին առաջին անգամ Ժնևում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի ու Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, ինչը հայկական կողմը կառուցողական էր որակել։ Արդեն մայիսի 17ին նույն Ժնևում Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում կայացել էր երկրորդ հանդիպումը։ Հայկական և ադրբեջանական կողմերը մանրամասներ չէին հայտնել հանդիպումից, այդուհանդերձ, մեր աղբյուրների փոխանցմամբ, բարձրացվել են հուզող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող գերիների։

«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, առաջիկայում նման հանդիպումներն ավելի ինտենսիվ են դառնալու։ Խորհրդարանական մեր աղբյուրը հայտնում է, որ, նախնական պայմանավորվածության համաձայն, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին դարձյալ Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը