copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:45 19-08-2024

Երևանի բանվորները և հավաքարարները կունենան պատշաճ արտահագուստ. Կատվալյան

«Կայացել է բանվորների և հավաքարարների արտահագուստի մրցույթը, կա հաղթող ընկերություն, և ֆինանսական միջոցներ տրամադրելուց հետո արդեն կկնքվի պայմանագիր, որ մատակարարվի արտահագուստը: Արդեն մեր բանվորները, հավաքարարները կունենան պատշաճ արտահագուստ»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:

Քաղաքապետը հետաքրքրվեց, թե ի՞նչ գումարի մասին է խոսքը, ինչին Կատվալյանը պատասխանեց՝ մոտ 11 միլիոն դրամի:

Կատվալյանը նաև նշեց, որ աղբահանության նոր ձեռք բերված տեխնիկան ամբողջությամբ աշխատում է, պարզապես այս պահին առկա է վարորդների կարիք. «Մոտ 15 վարորդի կարիք ունենք, որ կարողանանք լիարժեք աշխատանքներ իրականացնել, որովհետև բոլոր վարորդները դուրս են գալիս տարածք, և եթե մի մեքենա խափանվում է տարածքում, տվյալ վարչական շրջանում արագ փոխարինման կարիք է առաջանում։ Փաստացի, պահուստային վարորդ չունենք, բայց ունենք պահուստային ավտոմեքենաներ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը