Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:32 16-08-2024

Ուկրաինական ծովային միջանցքով ավելի քան 44 մլն տոննա հացահատիկ է արտահանվել

Ուկրաինական ծովային միջանցքի մեկ տարվա աշխատանքի ընթացքում Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներ է մտել ավելի քան 2300 նավ, երկրից արտահանվել է ավելի քան 44 մլն տոննա հացահատիկ․ կառավարության նիստում ասել է վարչապետ Դենիս Շմիգալը:

Անցյալ տարվա ամռանը հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո Ուկրաինան առևտրային նավերի համար սեփական ծովային միջանցք էր կազմակերպել։

«Իր ներխուժման առաջին իսկ օրվանից Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի Սև ծովում ուկրաինական նավահանգիստներն արգելափակվեն։ Այսպիսով, թշնամին ճնշում էր գործադրում Ուկրաինայի տնտեսության և, միևնույն ժամանակ, մեր դաշնակիցների վրա՝ սպառնալիքներ ստեղծելով համաշխարհային պարենային անվտանգության համար։ Այդ պատճառով անցյալ տարի Ուկրաինայի համար ամենամեծ հաղթանակներից մեկը ուկրաինական ծովային միջանցքի բացումն էր»,-ասել է Շմիգալը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել