copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:31 15-08-2024

Սյունիքում 23-ամյա վարորդը «ՎԱԶ-2121»-ով գլորվելով հայտնվել է դաշտում․ կա 5 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Գորիս- Շինուհայր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Մարտուն Թ․-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց ձախ և գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Վթարի հետևանքով վարորդ Մարտին Թ․-ն և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Մարտելա Թ․-ն, 14-ամյա Պ․ Ս․-ն, 40-ամյա Սոնա Հ․-ն և 16-ամյա Վ․ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում «ՎԱԶ-2121»-ի վարորդը հայտնել է, որ վթարի մեղավորը վիլիսի վարորդն է եղել, ով վթարային իրավիճակ է ստեղծել, սակայն վիլիսի վարորդը հերքել է, ասելով, որ նման բան չի եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ