copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:11 15-08-2024

Բրիտանական տանկերն օգտագործվել են Կիևի կողմից Կուրսկ ներխուժման ժամանակ. BBC

Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային մատակարարված Challenger 2 տանկերն օգտագործվել են Կիևի կողմից՝ Ռուսաստանի տարածք անակնկալ ներթափանցման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտնում, թե բրիտանական կոնկրետ ինչ զենքեր են օգտագործվում Ուկրաինայի կողմից։ Սակայն Ռուսաստանի տարածք ուկրաինական ուժերի ներթափանցումից հետո գերատեսչությունը վերահաստատել է, որ Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Բրիտանիայի կողմից մատակարարված զենքերը «Ռուսաստանի անօրինական հարձակումների դեմ ինքնապաշտպանության համար», հավելում է BBC-ն։

«Դա չի բացառում Ռուսաստանի տարածքում գործողությունները: Մենք հստակ ենք դարձրել նվիրաբերման գործընթացի ժամանակ, որ սարքավորումները պետք է օգտագործվեն միջազգային օրենքին համապատասխան», - հավելել է պաշտպանության նախարարության խոսնակը։

Ամենից շատ դիտված