copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:48 15-08-2024

Աղետից տուժած որևէ տնտեսվարող չգա, ասի` հորս արև, պահեստում 15 մլն դրամի ապրանք եմ ունեցել. Փաշինյան

Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած տնտեսվարողները մոտ 300 մլն հավելյալ աջակցություն կստանան։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ գումարը կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տնտեսվարողներին աջակցություն տրամադրելու մասին միջոցառումների հերթական փաթեթով։

Նրա խոսքով` աջակցության տրամադրման չափի համար հաշվի է առնվում վնասի աստիճանը, որը դասակարգվել է ցածր, միջին և բարձր։ Գումարը կհատկացվի երկու բաղադրիչով` ըստ ձեռնարկատերերի անշարժ գույքի տեղակայման և մակերեսի և ըստ պետական բյուջե վճարած հարկի չափերի։ Առաջին դեպքում կտրամադրվի շուրջ 150 տնտեսվարողի, որի ընդհանուր գումարը կկազմի մոտ 140 մլն դրամ, 2–րդ դեպքում` մոտ 150 մլն դրամ։

Պապոյանը տեղեկացրեց, որ դիմումները ներկայացվելու են նախարարության էլեկտրոնային փոստին օգոստոսի 25–ից հոկտեմբերի 15–ը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` գալիս, հանգում ենք մեկ գաղափարի` երբ կառավարությունը մարդկանց կոչ է անում վճարել հարկերը, չունենալ ստվերային շրջանառություն, դա այսպիսի դեպքերի համար է։

«Մենք մարդկանց ասում ենք, որ վճարած այդ հարկերը մի ընկալեք որպես ձեր աշխատած գումարը ուրիշին տալու պրոցես, այլ ընկալեք որպես մի գրպանից մյուս գրպանը դնել։ Հիմա տնտեսվարողները այդ գումարը ստանալու են մի գրպանից մյուս գրպանը դնելու շնորհիվ, որ արել են սև օրվա համար։ Ամենայն հարգանքով բոլոր տնտեսվարողների նկատմամբ, սակայն որևիցե մեկն ակնկալիք չունենա ու չգա, ասի` հորս արև, պահեստում 15 մլն դրամի ապրանք ենք ունեցել…Դա բացառվում է»,– հայտարարեց նա։
Վարչապետի խոսքով` եթե հիմնավորի փաստաթղթերով, որ իսկապես այդքան ապրանք է ունեցել, ապա համապատասխան փոխհատուցում կստանա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում