Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:23 14-08-2024

ՌԴ-ն հայ ժողովրդի ամենաարդյունավետ դաշնակիցն է, նրա անհաջողությունը չի բխում ՀՀ շահերից․ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Ռուսաստանը չի կարող պարտվել, քանի որ բազմաբեւեռ աշխարհակարգն այլեւս փաստ է։

Վերջին շաբաթվա ընթացքում համացանցում ակտիվացել են հակառուսական տարրերը։
Այդ ակտիվացումը կապված է Կուրսկի մարզում ուկրաինական ,իսկ իրականում Հավաքական Արեւմուտքի կազմակերպած հարձակում-ներխուժմամբ։

Սա հնարավորություն է տվել Հայաստանում ծվարած հակառուս -թրքահպատակ-արեւմտամոլներին ենթադրել,որ ՌԴ-ն գտնվում է պարտության շեմին։

Իհարկե իրավիճակը ռազմաճակատում լարված է։
Բայց պետք է հասկանալ,որ ՌԴ-ն փաստացի պատերազմի մեջ է Հավաքական Արեւմուտքի հետ ու այդ պատերազմը ոչ միայն ռազմաճակատում է,այլ նաեւ ունի քաղաքակրթական բաղադրիչ։
Հավաքական Արեւմուտքն իր տնտեսական,ռազմական ու քարոզչական ռեսուրսները դրել է ՌԴ-ին ծնկի բերելու համար։

Բայց ՌԴ-ն ոչ միայն ծնկի չեկավ,այլ տնտեսությունն ավելի ակտիվացրեց,զարգացրեց իր դերակատարումը ԲՐԻԿՍ-ի ու Շանհայի կազմակերպության շրջանակներում։
Առանձնահատուկ ցարգացում են ապրում ռուս-չինական ու ռուս-իրանական հարաբերությունները։
Այսինքն բազմաբեվեռ աշխարհն այլեւս փաստ է։

Սրան հակառակ Արեւմուտքն ավելի է փորձում մեծացնել ճնշումը ՌԴ-ի վրա,բայց հաշվարկը սխալ է լինելու։

Ինչու՞…քանի որ Ռուսաստանը մեկ անգամ չէ ապացուցել,որ մարտահրավերներից ավելի է համախմբում իր ռեսուրսները ՝ մարդկայինից մինչեւ ֆինանսական ու ռազմական։
Նույնը կարծում եմ կլինի նաեւ այս դեպքում։

ՌԴ-ն իր վրա վերցրել է բազմաբեւեռ աշխարհակարգի լոկոմոտիվի դերը։
Բազմաբեւեռ աշխարհակարգի կողմնակից են նաեւ Չինաստանն ու Իրանը։

Եվ Հայաստանի ներսում, եւ Հայաստանի սահմաններից դուրս ասել եմ ՝ ՌԴ-ն հայ ժողովրդի ամենաարդյունավետ դաշնակիցն է եւ ՌԴ-ի անհաջողությունը գլոբալ առումով չի բխում ՀՀ եւ հայության շահերից։

Այս քաղաքակրթական պայքարում ես մշտապես եղել եւ մնում եմ բազմաբեւեռ աշխարհակարգի կողմնակից,ՌԴ-ի հետ դաշնակցային,Չինաստանի ու Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների կողմնակից»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել