copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:13 14-08-2024

Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

Օգոստոսի 14-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին: Հայտնում են նախարարությունից:

Շնորհավորելով Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության արդի մակարդակն ու ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրերին՝ կարևորելով դրանց բովանդակային ուղղությունները և արդյունավետության գնահատումը: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձնանց կարիքների հասցեագրման, կլիմայական փոփոխություններին ու դրանց հարմարվողականության ֆինանսավորման և մի շարք այլ ուղղություններով համագործակցության հեռանկարները:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ամրապնդել գործընկերային հարաբերություններն ու ընդլայնել համատեղ նախաձեռնությունների շրջանակը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում