copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:21 14-08-2024

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 2 քաղաքացի գլխի վնասվածքով հոսպիտալացվել է. shamshyan.com

Օգոստոսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Մասիս Տոբակո»-ում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «Գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ ժամը 14։45-ի սահմաններում Մասիսի շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երկու քաղաքացու։

Տեղում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացիներն են Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Վիտալի Խ․-ն և 22-ամյա Արտեմ Օ․-ն։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Մասիս Կայարանում գտնվող «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի տարածքում կառուցվող թղթի նոր արտադրամասում աշխատող՝ Վիտալի Խ․-ն և Արտեմ Օ․-ն էլեկտրական կառի վրա ամրացված մետաղյա հարթակի վրա մոնտաժման աշխատանքներ կատարելու ժամանակ բարձրությունից վայր են ընկել, որի հետևանքով ստացել են վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիտալի Խ․-ն և Արտեմ Օ․-ն աշխատում են «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ում՝ որպես էլ. տեխնիկներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ