copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:15 12-08-2024

Քրդական զինված ջոկատները հարձակվել են սիրիական բանակի դիրքերի վրա

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» ջոկատները հարձակվել են Դեյր էլ Զոր նահանգի արևելքում գտնվող սիրիական բանակի և աշխարհազորայինների դիրքերի վրա, ինչի հետևանքով զոհվել է 12 զինվոր և աշխարհազորային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր ռազմադաշտային աղբյուրը։

«Սա առաջին դեպքն է, երբ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ը հարձակվում են Եփրատի արևմտյան ափին գտնվող բանակի դիրքերի վրա», - հավելել է նա:

Օգոստոսի 10-ին Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ քրդական աշխարհազորայինները հարձակվել են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող մի շարք բնակավայրերի վրա, ինչի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, ներառյալ՝ կանայք և երեխաներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ