copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:00 12-08-2024

Սարսափելի էր, երեխես ցավից գոռում էր․ Ջրաշենում կարիճը 15-ամյա տղայի է խայթել 

Օգոստոսի 11-ին ժամը 15։00-ի մոտակայքում Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի բնակիչ՝ 15-ամյա Ուսուբ Խալիտովին կարիճ է խայթել: Տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ կարիճը թունավոր է։

Դեպքի մանրամասներին ծանոթանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց տղայի մոր՝ Կիմա Խալիտովի հետ.

«Տանն էինք, տղայիս խնդրեցի, որ գնա դրսի լյուկից ջուրը փակի։ Գնացել է մտել լյուկը, փակելուց հետո հենվել է, որ դուրս գա ուժեղ ծակոց է զգացել ու ցավ․ նայել, տեսել է սև կարիճ է, արագ դուրս է եկել ինձ ասել, որ իրեն կարիճ է կծել, գոռում է ասում ցավում է, այդ պահին՝ արագ շտապ օգնություն կանչեցի ու մինչ կհասներ մտածելով, որ երեխա է՝ սխալվել է, միգուցե, անձամբ գնացի նայեցի․ տեսնեմ ի՞նչ մի սարսափ, ես նման բան չէի տեսել, մեծ, սև կարիճ։ Տղայիս տեղափոխեցինք հիվանդանոց, պարզվեց կարիճը թունավոր էր, ու իրոք տղայիս բախտը բերեց, որ ոչինչ չպատահեց, այս պահին նա իրեն լավ է զգում»։



Կիմա Խալիտովը տեղյակ չէր, թե դա կարիճի ինչ տեսակ էր․

Oragir.News-ը հետաքրքրվեց նաև կարիճի ճակատագրից, որին ի պատասխան տիկին Խալիտովը ասաց, որ կարիճին սպանել են։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում