copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:21 11-08-2024

Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանի «Ռամադա» հյուրանոցի մոտ․ կռվի մասնակիցները դիմել են փախուստի. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուզանդի փողոցի 15 հասցեում գործող «Ռամադա» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և վիճաբանության մասնակիցները եղել են մի քանի թանկարժեք ավտոմեքենաներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Ոստիկանների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ծեծկռտուքը առաջացել է Երևանի բնակիչներ 42-ամյա Կարոլինա Խ․-ի, 27-ամյա Մեխակ Ս․-ի, 20-ամյա Ռաֆայել Մ․-ի, 28-ամյա Ստեփան Մ․-ի, 25-ամյա Սուրեն Մ․-ի, 46-ամյա Արման Խ․-ի, 29-ամյա Անդրանիկ Ս․-ի, 28-ամյա Էրիկ Հ․-ի, 30-ամյա Արարատ Ա․-ի, 28-ամյա Գուրգեն Ա․-ի, 26-ամյա Սերյոժա Պ․-ի միջև, որի ժամանակ վիճաբանության մասնակիցներից 2 հոգին իրենց մոտ եղած, դեռևս չպարզված ատրճանակներից կրակոցներ են արձակել։

Դեպքի փաստով քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում աշխատել են նաև փորձաքրեագետները։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանություն, ծեծկռտուքի վայր են ժամանել նշված անձինք 3 «BMW», «Porsche», «Toyota» մակնիշի ավտոմեքենաներով, իսկ միջադեպի ընթացքում կռվի մասնակիցներից մի քանիսը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել «BMW»-ներից մեկի ուղևորներին, որի ժամանակ էլ նշված «BMW»-ի ուղևորներից մեկը իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել, որից հետո ծեծկռտուքը էլ ավելի է թեժացել ու դրանից հետո «Porche» ավտոմեքենայի ուղևորն է իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակից կրակոց արձակել ու այդ ժամանակ էլ «BMW» ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները փորձել են դիմել փախուստի, սակայն ծեծկռտուքի մյուս մասնակցիները փողոցում տեղադրված երկաթյա աղբարկղերով հարվածներ են հասցրել և վնասել նշված ավտոմեքենան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը