copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:05 10-08-2024

Ուկրաինական բանակը հայտնել է Ղրիմում ռուսական նավի խորտակման մասին

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը օգոստոսի 9-ի գիշերը հայտարարել է բռնակցված Ղրիմում ռուսական տրանսպորտային և դեսանտային «Թունա» նավի ոչնչացման մասին։ Ռուսական իշխանությունները չեն մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն այն հաստատում են ռուս պատերազմամետ բլոգերները։ Գրում է svoboda.org-ը։

Նավը հարձակման է ենթարկվել թերակղզու արևմուտքում գտնվող Չեռնոմորսկոյե գյուղի Ուզկայա ծոցում։ Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Ղրիմում իրականացված գործողության արդյունքում վնասվել են ևս երեք նավ, որոնց տեսակը հաստատվում է։ Նավերին հասցրած վնասի չափը հայտնի չէ։

Krym.Realii-ն գրել է, որ օգոստոսի 9-ի գիշերը Չեռնոմորսկոյեում պայթյուններ են լսվել։ Տեղի բնակիչները պնդում են, որ հարձակման ժամանակ չորս նավ կարող էին խորտակվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 9-ի գիշերը բռնակցված Ղրիմում հինգ անօդաչու թռչող սարք է խոցվել, ինչպես նաև Սև ծովի վրայով ոչնչացվել է ութ անօդաչու թռչող սարք։

Շաբաթ օրը ուկրաինացի զինվորականները հայտնել են մեկ այլ ռազմածովային թիրախի՝ Սև ծովում գազային հարթակի վրա հարձակման մասին, որը ոչնչացվել է:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը