copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:38 10-08-2024

Ավելի քան 100 մարդ զոհվել է Գազա քաղաքում դպրոցի դեմ իսրայելական գրոհի ժամանակ. Al Jazeera

Ավելի քան 100 մարդ զոհվել է Գազա քաղաքի կենտրոնում դպրոցի դեմ իսրայելական գրոհի ժամանակ, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Կատարյան ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ ռումբն ընկել է դպրոցի վրա լուսաբացին, Դարաջ շրջանում, առավոտյան աղոթքի ժամանակ։

Տեղի ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ դպրոցում հրդեհ է սկսվել, եւ փրկարարներն աշխատում են տեղայնացնել այն։

Իսրայելական բանակն (ՑԱԽԱԼ) իր հերթին հայտնել է, որ հարվածել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետին, որը խմբավորումը կազմակերպել է Գազա քաղաքի դպրոցում, որտեղ ապաստան էին գտել պաղեստինցի խաղաղ բնակիչներ։

ՑԱԽԱԼ-ի հայտարարության համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները թաքնվել էին Գազա քաղաքի Դարաջ շրջանում, Ալ-Թաբաին դպրոցում, որտեղից «ահաբեկչական գործողություններ էին իրականացնում ՑԱԽԱԼ-ի ուժերի եւ Իսրայելի քաղաքացիների դեմ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը