Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:00 09-08-2024

Հարկատուների գումարներով․ Հ1-ն իր հաղորդավարների համար գունավոր բաճկոններ ու վերնաշապիկներ է գնել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է «Հարկատուների գումարներով» հրապարակումների շարքը, որի շրջանակներում ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում պետական տարբեր գերատեսչությունների ու համայնքապետարանների կողմից կատարված գնումները, ֆիքսում, թե դրանք հատկապես որ ընկերություններից և ինչ պայմաններով են կատարվել։

Oragir.News-ը պարզել է, որ հարկատուների վճարած հարկերից սնվող, դրանցից իր աշխատակիցներին այդ միջոցներից ճոխ աշխատավարձեր ու պարգևավճարներ տրամադրող Հանրային հեռուստաընկերությունը այժմ էլ որոշել է իր աշխատակիցների հագուստը հարկատուների հաշվին գնել։

Հանրային հեռուստաընկերությունը մասնավորապես Մեծ բանավեճ» և «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդաշարերի շրջանակներում պատվիրել է 4 հատ բլեյզեր [մինչև գոտկատեղ հասնող գունավոր բաճկոն (պիջակ)-խմբ․] և 2 շապիկ։ 4 բլեյզերների համար Հ1-ը առաջարկել է 97․600, իսկ շապիկների համար 25․800 դրամ։



Հանրային հեռուստաընկերությանը բլեյզերներ և շապիկներ մատակարարելու գնումների մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «ԲԴ Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ-ն, որը համաձայնել է Հ1-ի առաջարկած 123․400 դրամով մատակարարել անհրաժեշտ բլեյզերներն ու շապիկները։


«ԲԴ Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ-ն գտնվում է Հանրապետության 51,53 բն․1 հասցեում։ Ընկերության հետ պայմանագիրը կնքվել է օգոստոսի 7-ին, իսկ պայմանագրի կատարման վերջնաժամկետը չի նշվում։

Ուշագրավ է, որ «ԲԴ Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ-ն կապվում է Էկոնոմիկայի ներկայիս նախարար, ԱԺ նախկին նախկին պատգամավոր Գևորգ Պապոյանի անվան հետ։ Վերջինս 2018-2019 թվականներին՝ նախքան 2019-ին ԱԺ պատգամավորի մանդատը վերցնելը, հանդիսացել է ԲԴ ՌԻԹԵՅԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի փոխտնօրենը, ինչի մասին դեռևս 2018 թվականին գրել է իր ֆեյսբուքյան էջում։


Այսպիսով՝ հարկատուների վճարած հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերությունը հերթական անգամ վատնում է նույն հարկատուների վճարած գումարները՝ իր հաղորդավարներին պիջակներ և վերնաշապիկներ գնելու համար, որոնց նպատակահարմարությունը դժվար կլինի հոդաբաշխ կերպով հիմնավորել։

Կարծում ենք, որ եթե նախքան 2018-ի իշխանափոխությունը Հանրային հեռուստաընկերությունը հարկատուների վճարած գումարներից իր աշխատակիցների համար հագուստ գներ, ապա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խստորեն կքննադատեր այդ գնումը, կպնդեր, որ Հ1-ը սեփական աշխատակիցների կարիքների համար քամուն է տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած հարկերը։ Փաշինյանը նաև կհայտարարեր, որ այդ գումարները կարելի էր ավելի նպատակային ծախսել, իսկ իր ընտանեկան «Հայկական ժամանակ»-ը հարյուրավոր հրատապ խնդիրներ կմատնանշեր, որոնք Հ1-ի վատնած գումարներով հնարավոր կլիներ լուծել ու մեղմել մի խումբ մարդկանց սոցիալական վիճակը։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել