copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:15 08-08-2024

Գերմանիան Ուկրաինային թույլ է տվել Կուրսկի շրջանում գերմանական տանկեր օգտագործել

Գերմանիայի իշխանությունները չեն առարկում, որ Ուկրաինան Կուրսկի շրջանում գործողության ընթացքում գերմանական տանկերի օգտագործի, հինգշաբթի հայտարարել է Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Մարկուս Ֆաբերը։

«Ուկրաինա տեղափոխված զենքը դառնում է ուկրաինական», - Funke Media Group-ին տված հարցազրույցում ասել է Ֆաբերը:

Նա հավելել է, որ դա վերաբերում է նաև Leopard 2 տանկերին, որոնք Ուկրաինայի զինված ուժերը սկսել են ստանալ անցյալ տարի։ Բունդեսթագի տվյալներով՝ Կիև է տեղափոխվել ընդհանուր առմամբ 73 Leopard, որից 55-ը՝ 1A5-ի, իսկ 18-ը՝ 2A6-ի մոդիֆիկացիաներ են։

«Երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, երկու երկրների տարածքը դարձավ պատերազմական գոտի։ Իսկ զենքի օգտագործումը կարգավորվում է միջազգային իրավունքով»,- նշել է Ֆաբերը:

Նախօրեին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Ուկրաինային աջակցելու մասին, որը պատերազմի սկզբից ի վեր ամենախոշոր ներխուժումն էր իրականացրել Ռուսաստանի տարածք։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը, որը հարյուրավոր քառակուսի կիլոմետր է գրավել Կուրսկի շրջանում, չի խախտում ամերիկյան զենքի կիրառման սահմանափակումները։

Սպիտակ տան պաշտոնյա Կարինե Ժան Պիեռն իր հերթին հիշեցրել է, որ ռուսական զորքերը նախկինում Ուկրաինայի տարածք են մտել Կուրսկի շրջանից։ «Մենք աջակցում ենք Ուկրաինային այն հարցում, ինչ նա անում է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար»,-ասել է Ժան Պիերը:

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն հինգշաբթի հիշեցրել է, որ Ուկրաինան պաշտպանվում է ռուսական ագրեսիայից։ «Իսկ ինքնապաշտպանության օրինական իրավունքի շրջանակում Ուկրաինան իրավունք ունի հարձակվել թշնամու վրա, որտեղ նա հարմար գտնի՝ իր տարածքում, բայց նաև հակառակորդի տարածքում», - ընդգծել էր Ստանոն։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը