Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:50 08-01-2023

Լեհաստանը հրաժարվել է Leopard տեսակի տանկեր մատակարարել Ուկրաինային

Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային «Leopard» տեսակի տանկեր մատակարարել։ Ինչպես փոխանցում է ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

Մորավեցկին այս կերպ անդրադարձել է «Wall Street Journal»-ի հրապարակմանը, որը, հղում անելով լեհ բարձրաստիճան դիվանագետի, պարբերականը գրել էր, որ Վարշավան որոշել է կիսվել Կիևի հետ գերմանական մարտական ​​մեքենաներով:

Հիշեցնենք, որ գարնանը Լեհաստանը մի քանի հարյուր խորհրդային T-72 տանկ է ուղարկել Ուկրաինա, իսկ դրա դիմաց գնել է 250 ամերիկյան Abrams և 1000 հարավկորեական K2: Բացի այդ, լեհական բանակն ունի 126 Leopard 2A4 և 105 Leopard 2A5:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ