copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:03 08-08-2024

Արտերկրում հանգիստն ավելի մատչելի է, քան Հայաստանում․ ի՞նչ կարժենա հանգիստը Սևանում, Ծաղկաձորում կամ Ջերմուկում

Այն, որ այսօր մեր հայրենակիցներն առավել նախընտրում են հանգստը վայելել արտերկրում, այլ ոչ թե Հայաստանում, դա փաստ է։

Սակայն այն միանշանակ կապված չէ միայն տեսարժան վայրերի կամ հանգստի մակարդակի հետ։ Շատ են խոսակցություններն այն մասին, որ վերջին շրջանում արտերկրում հանգիստը ավելի մատչելի է, քան Հայաստանում։

Oragir.News-ը տարբեր հյուրանոցային համալիրներից և տուրիստական գործակալություններից փորձեց ճշտել, թե ի՞նչ կարժենա հանգիստը այստեղ՝ Սևանում, Ջերմուկում կամ Ծաղկաձորում, և ի՞նչ կարժենա հանգիստը Վրաստանում կամ Եգիպտոսում։

Հայկական տուրիստական ընկերություններից մի քանիսը նշեցին, որ դեպի Վրաստան ուղղության արժեքները 7 օրվա համար տատանվում են 70․000-ից մինչև 120.000-ի սահմաններում, որոնք իրենց մեջ ներառում են գիշերակաց, մեկ կամ երկու անգամյա սնունդ, երկկողմանի ուղևորափոխադրում։ Իսկ դեպի Եգիպտոս ուղևորությունը ամբողջական ընտանեկան փաթեթով կարժենա միջինը 815․000 հազար դրամ և ավելի, որն իր մեջ ներառում է ավիատոմսեր, դիմավորում, ճանապարհում, հյուրանոց և սնունդ։

Իսկ օրինակ՝ Սևանի «Հարսնաքար» հյուրանոցում մեկ անձը մեկ օր գիշերելու համար ստիպված կլինի վճարել 45․000 դրամ մեկ անգամյա սնունդով։

Ջերմուկի «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում՝ 45.000 դրամ 3 անգամյա սնունդով, իսկ 35․000 դրամ միայն նախաճաշով։

Ծաղկաձորի «Ռոսսիա» հյուրանոցում՝ 4 անձի համար նախատեսված հյուրանոցային համարը մեկ օրվա համար կարժենա 70․000 հազար դրամ։ Մեկ անձի համար՝ 50․000 դրամ։

Այսպիսով՝ ակնհայտ է, որ արտերկրում հանգիստը ավելի մատչելի է, քան Հայաստանում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը