copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:10 08-08-2024

Եվրամիությունից արձագանքել են Կուրսկում տեղի ունեցողին

Կուրսկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդի ԵՄ-ի՝ Կիևին աջակցություն ցուցաբերելու վրա, այս մասին խոսել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մեր դիրքորոշումը պայմանավորված է Եվրոպական խորհրդի մի շարք որոշումներով։ Այն մնացել է անփոփոխ 2022 թվականի փետրվարից, ներառում է քաղաքական, ֆինանսական, դիվանագիտական, ռազմական օգնություն և դրանում ոչինչ չի փոխվել»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ ինքնապաշտպանության իրավունքը ներառում է նաև հակառակորդին իր տարածքում հարվածելու իրավունքը։