copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:19 12-05-2022

Կուրսկում «ահաբեկչություններ նախապատրաստող» բնակիչը ձերբակալվել է. ՌԴ ԱԴԾ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է Կուրսկում ահաբեկչությունների կանխման մասին, որոնք նախապատրաստել էր տեղի բնակիչը «Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ համաձայնությամբ»։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին։

ԱԴԾ-ի վարկածով՝ ձերբակալվածը, որի անունը չի բարձրաձայնվում, պատրաստվում էր «պայթյուններ կազմակերպել Կուրսկի մեկ կամ մի քանի ենթակառուցվածքային օբյեկտներում, որոնցում մարդկանց զանգվածային կուտակումներ կային, իսկ նպատակն էր ապակայունացնել իշխանության մարմինների գործունեությունը ու դրանով իսկ ազդել նրանց՝ հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու որոշման վրա»։

Ձերբակալվածից առգրավվել են երկու ինքնաշեն պայթուցիկ սարք, տրավմատիկ զենք՝ դրա համար նախատեսված պարկուճներով, «նացիստական ​​գրականություն, ինչպես նաև նրա անօրինական գործունեությունը հաստատող այլ իրեր և փաստաթղթեր», հայտնել են ԱԴԾ-ից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին