copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:05 08-08-2024

Ձերբակալված Արամ Երիցյանն ունեցել է վնասվածքներ. համակարգային խնդիր կա. ՄԻՊ

«Եթե տեղի են ունենում բռնության դեպքեր, ապա դրանք, միանշանակ, ոչ միայն պետք է դատապարտելի լինեն, այլև պատշաճ քննություն պետք է իրականացնեն համապատասխան մարմինները»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր նկատմամբ ոստիկանների կողմից կատարված բռնության դեպքին։

«Մեր կողմից համապատասխան գործառույթների իրականացումը հրապարակային է եղել։ Դեպքից անմիջապես հետո նախ մեզ ահազանգ է ներկայացրել փաստաբանը, ով հենց քաղաքացու եղբայրն էր։ Մենք ճշտել ենք քաղաքացու գտնվելու վայրը, քանի որ կարծես՝ դրա վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես բացակայում էր։ Իմ հանձնարարությամբ անմիջապես արագ արձագանքման այց ենք իրականացրել. արձանագրել ենք թե՛ վնասվածքները, թե՛ լսել ենք քաղաքացուն, լսել ենք նաև մյուս կողմի պարզաբանումները դեռևս բանավոր կարգով։ Եթե բռնության դեպքեր են տեղի ունենում և քննության արդյունքում պարզվում է՝ այստեղ կա այսինչ հանցկազմով մեղավոր անձ, ապա նրանք միանշանակ պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- նշեց Անահիտ Մանասյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ