Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:50 08-08-2024

Ժամանակավորապես կդադարեցվի նշված հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 9-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան 2-րդ, 3-րդ նրբանցքների, Գետափնյա, Կալինինի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Օգոստոսի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի Արալեռ փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Արևիկ ափամերձ տարածքի գազասպառողների, «Գեղեցկուհի Անահիտ» ՍՊԸ-ի, «Կոնդ» ԱՁ-ի, սեփականատեր Հենզել Պետրոսյանի, «Արթ Բիլդ» ՍՊԸ-ի, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, «Վան հանգստյան տուն» ՍՊԸ-ի, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ի, «Արևիկ առողջարան» ՍՊԸ-ի, սեփականատեր Վ․Գրիգորյանի, սեփականատեր Ն․Վարդանովայի գազամատակարարումը։

Օգոստոսի 14-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 21:00-ն կդադարեցվի «Վասարմ և ընկերներ», «Ջի Բի Առ», «Լի գազ» ՍՊԸ-ների, «Աշոտ Միրզոյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների, սեփականատեր Ստեփան Շիշիկյանի գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 14-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրի Կենտրոնական փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 16-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան, Իսահակյան, Աբովյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական, Այգեստան, Բարեկամության, Շամախյան փողոցների, հարակից փողոցների գազասպառողների, Դիլիջանի կենտրոնական դպրոցի («Այբ»), «Դիլի» ՍՊԸ-ի գազամատակարարումը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան