Ներքին Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 19:55 06-08-2024

Պապիկյանից գոհ չեմ, եթե այսպես շարունակվի՝ Հայաստանը չի լինի․ հարցում

2021թ․-ի նոյեմբերի 15-ի հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանն ազատվեց փոխվարչապետի պաշտոնից և նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և քաղաքացիներին հարցրել, թե ինչպե՞ս են գնահատում Սուրեն Պապիկյանի կատարած աշխատանքը։

Հարցվածների մեծ մասը նույնիսկ չճանաչեց ՀՀ պաշտպանության նախարարին։

«Ոչինչ, նորմալ ա»,- պատասխանեց մի տղամարդ։

«Ճիշտն ասած՝ չեմ էլ ճանաչում՝ ով ա։ Կարող եմ մի բան ասել, համակարգը ամբողջովին մեռած է՝ կլինի ՊՆ, կլինի քաղաքապետարան։ Հօգուտ ժողովրդի ոչ մեկ ոչ մի գործ չի անում ընդանրապես։ Էսօրվա դրությամբ՝ նորից տանում են հավաքագրման։ Ինչի՞ համար եք հավաքագրում, ու՞մ եք հավաքագրում, նայում եք թղթերը»,- վրդովված ասաց մի կին։

«Չգիտեմ՝ ինչ ա աշխատում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ «Ես իրեն չեմ էլ ճանաչում։ Գոհ չեմ մեր ՊՆ-ից։ Եթե այսպես շարունակվի՝ Հայաստանը չի լինի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Չեմ ճանաչում էդ մարդուն»,- պատասխանեց մի կին։

«Շատ լավ եմ գնահատում»,- նշեց անցորդներից մեկը։

«ՊՆ-ում եղած այդ խնդիրները մենակ Պապիկյանի մեղքը չի, թիմային է»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ