copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 19:41 06-08-2024

Սարդարապատի դպրոցում տեղի է ունեցել Հայաստան-Գերմանիա բարեկամությունը խորհրդանշող միջոցառում

Հ Արմավիր խոշորացված համայնքի Սարդարապատ գյուղում տեղի է ունեցել Հայաստան-Գերմանիա կապը խորհրդանշող «Բարեկամության կամուրջ» խորագրով միջոցառում։

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ օգոստոսի 5-ին մարզպետն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի քաղաքապետ Արմին Մյուլլերի, Հայաստանի պատվո հյուպատոս Միխայել Շմիդտի, պատվիրակության այլ անդամների հետ ներկա է գտնվել Սարդարապատի դպրոցում կազմակերպված միջոցառմանը։

Նշվում է, որ միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել աշակերտներ մարզի 19 դպրոցներից, որոնցում ուսուցանվում է գերմաներեն:

Միջոցառման մասնակիցները գերմաներենով ներկայացրել են Հայաստանի պատմությունը, մշակույթը և ավանդույթները, ինչին հաջորդել է հյուրերի հետ աշակերտների հարցուպատասխանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից