copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:47 06-08-2024

Իրանը լրջորեն պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա

Իրանը պատրաստվում է հարված հասցնել Իսրայելին, իսկ հրթիռային կայանքների տեղաշարժը ցույց է տալիս, որ նա կարող է հարձակում գործել առաջիկա օրերին, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն Թեհրանին խնդրում է չսրել հակամարտությունը, հաստատում է «Wall Street Journal» թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:

«Հանգստյան օրերին (ամերիկացի պաշտոնյաները) սկսել են հետեւել, այն բանին, թե ինչպես է Իրանը զբաղվում արձակման հրթիռային կայանքների տեղափոխմամբ եւ զորավարժությունների անցկացմամբ, ինչը կարող է վկայել այն մասին, որ Թեհրանը պատրաստվում է հարձակումն իրականացնել առաջիկա օրերին», - հաստատում է պարբերականը:

Աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Թեհրանին կոչ են անում չսրել հակամարտությունը և ձգտում են այդ հարցում ստանալ արաբական երկրների աջակցությունը:

Երկուշաբթի ուշ երեկոյան IRNA գործակալությունը հաղորդել Է, որ Իրանի Սպահան քաղաքի հարավային շրջաններում պայթյունի ձայներ են լսվել: Սպահանի նահանգապետի քաղաքականության, անվտանգության և հասարակության հարցերով տեղակալ Մոհամմադ Ռեզա Ջան-նեսարը հայտարարել է, որ Սպահանում լսվող պայթյունների ձայները կապված են եղել զորավարժությունների անցկացման հետ, ավելի ուշ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանում) հաստատել է այդ շրջանում զորավարժությունների անցկացումը:

Չորեքշաբթի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի մահվան մասին Թեհրանում նրա նստավայրի վրա իսրայելական հարվածի հետեւանքով, ուր նա ժամանել էր Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար:

Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և դրան Իսրայելի մասնակցության թեմայով: Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ «չեն արձագանքում ԶԼՄ-ների հաղորդագրություններին» Հանիայի սպանության մասին: Jerusalem Post -ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարին հանձնարարել են չխոսել առաջնորդների սպանությունների մասին։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Խանիայի մահն անվանել է բացարձակապես անընդունելի քաղաքական սպանություն, որը սպառնում է տարածաշրջանում հետագա էսկալացիայով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ