Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:32 04-08-2024

Գերմանիայում ամերիկյան հրթիռների տեղակայումն անհրաժեշտ է Պուտինին «զսպելու համար». Անալենա Բերբոք

Գերմանիայում ամերիկյան հեռահար հրթիռների ծրագրված տեղակայումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անհրաժեշտ «զսպող գործոնն» է, գրում է գերմանական «Deutsche Welle» հրատարակությունը՝ վկայակոչելով Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի խոսքերը ։

Ըստ Բերբոքի՝ Գերմանիայի պաշտպանությունը կարող է լինել այն, որ Բեռլինը ներկայումս «ներդնում է իր անվտանգության և ուժի մեջ», ինչպես ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում, այնպես էլ ազգային մակարդակով: Այդ միջոցները ներառում են Գերմանիայում ամերիկյան հեռահար զենք տեղակայելու որոշումը, հավելել է նախարարը։

Գերմանիան, ըստ Բերբոքի, պետք է ստեղծի Ռուսաստանին «վստահելի զսպման» համակարգ, և նման քայլերը պետք է պաշտպանեն նաև Լեհաստանը, Բալթյան երկրները և Ֆինլանդիան, «որոնք ուղղակիորեն սահմանակից են Ռուսաստանին և զգացել են հիբրիդային միջոցների պայթյունավտանգ ազդեցությունը իրենց սահմանի վրա վերջին ամիսներին»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը։

Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան դաշինքի հոբելյանական գագաթնաժողովում հայտարարվել է, որ 2026 թվականից Գերմանիայում կտեղակայվեն ամերիկյան հեռահար հրթիռներ։

Բացի այդ, Միացյալ Նահանգների և Գերմանիայի համատեղ հայտարարության մեջ նշվում են SM-6 զենիթահրթիռների և հիպերձայնային զենքի նոր տեսակների մասին, որոնք «զգալիորեն ավելի մեծ հեռահարություն ունեն, քան ներկայիս ցամաքային համակարգերը, որոնք տեղակայված են Եվրոպայում»:

Ի պատասխան ԱՄՆ-ի և Գերմանիայի որոշման՝ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը «բավարար հնարավորություններ ունի այդ հրթիռները կանգնեցնելու համար»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից