copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:27 01-08-2024

Հայաստանը բարելավել է դիրքերը RSF-ի մամուլի ազատության ինդեքսում

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières (RSF) կազմակերպությունը հրապարկել է մամուլի ազատության վերաբերյալ 2024 թվականի զեկույցը, որտեղ ընդգրկված 180 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 43-րդ հորիզոնականում։ 2023 թվականին Հայաստանը 49-րդն էր ինդեքսում։

Զեկույցում նշվում է, որ չնայած երկրում առկա բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Ըստ զեկույցի՝ Հայաստանը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատմամբ՝ սոցիալական մեդիան հասանելի է բնակչության երկու երրորդի համար և տեղեկատվության հիմնական աղբյուրն է: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի մյուս երկրներին։

Օրինակ՝ Ադրբեջանում մամուլի ազատության վարկանիշը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ անկում է ապրել՝ 151-ից նվազելով 164-րդ հորիզոնական։ «Մինչ նախագահ Իլհամ Ալիևը ոչնչացրել է բազմակարծության ցանկացած տեսք, նա 2014 թվականից ի վեր անխնա պատերազմ է վարել մնացած բոլոր քննադատների դեմ», - նշում է զեկույցը: Վրաստանի վերաբերյալ զեկույցի արդյունքներով՝ նախորդ տարվա համեմատ երկրի վարկանիշը ևս անկում է ապրել՝ 77-ից նվազելով 103-րդ հորիզոնականի։ «Պաշտոնական միջամտությունը խաթարում է մամուլի ազատության բարելավմանն ուղղված ջանքերը», - ասվում է զեկույցում: Իրանի Իսլամական Հանրապետությունը նախորդ տարվա 177-ի փոխարեն զբաղեցնում է աղյուսակի 176-րդ հորիզոնականը։Թուրքիայի դեպքում զեկույցն արձանագրել է բարելավում․ նախորդ տարվա համեմատ երկիրը 165-րդ հորիզոնականից բարձրացել է 158-րդ հորիզոնական։ «Թուրքիայում ավտորիտարիզմի աճով լրատվամիջոցների բազմակարծությունը կասկածի տակ է դրվում: Բոլոր հնարավոր միջոցներն օգտագործվում են քննադատներին ճնշելու համար», - նշում է զեկույցը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել