Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:28 17-04-2024

Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում

«Էկոնոմիկայի և խաղաղության միջազգային ինստիտուտ» (IEP) վերլուծական կենտրոնը հրապարակել է Դրական խաղաղության զեկույցը (Positive Peace Report 2024), որում ներառված է 163 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

Ըստ զեկույցի հեղինակների՝ դրական խաղաղության ամենամեծ բարելավումները տեղի են ունեցել
Ուզբեկստանում, Հայաստանում, Գամբիայում, Թայվանում և Իռլանդիայում:

Հայաստանը վարկանիշում զբաղեցնում է 54-րդ տեղը՝ 2.826 միավորով: Մեր երկիրն իր դիրքը բարելավել է 16 կետով: Հայաստանը ներառվել է դրական խաղաղության բարձր վիճակ ունեցող երկրների ցանկում:

Տարածշրջանի երկրների շարքում Հայաստանը երկրորդն է՝ զիջելով Վրաստանին, որը 2.748 միավորով 49-րդ տեղում է:

Այնուհետև գալիս է Թուրքիան (91-րդ հորիզոնական, 3.295 միավոր, 28 կետով անկում), որին հաջորդում են ՌԴ-ն (93-րդ հորիզոնական, 3.319 միավոր, 12 կետով անկում), Ադրբեջանը (104-րդ հորիզոնական, 3.428 միավոր, 4 կետով վերելք), Իրանը (124-րդ հորիզոնական, 3.628 միավոր, 3 կետով անկում):

Զեկույցի հեղինակները նշում են, որ խաղաղությունն ավելին է, քան զուտ բռնության բացակայությունը: Դրական խաղաղությունը նկարագրում է այն հարաբերությունները, ինստիտուտներն ու կառույցները, որոնք ստեղծում և պահպանում են խաղաղ հասարակություններ: Հետևաբար, դրական խաղաղությունը նկարագրում է որպես մարդու համար օպտիմալ միջավայր՝ ներուժը զարգացնելու համար: Նշվում է, որ դրական խաղաղության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներն ավելի դիմացկուն են, կապված են ամուր և բարգավաճող տնտեսությունների հետ, ավելի լավ արդյունքներ են գրանցում էկոլոգիայի ոլորտում, ունեն բարեկեցության և երջանկության ավելի բարձր մակարդակ, սոցիալական համախմբվածության ավելի ուժեղ միջոցներ, ավելի մեծ բավարարվածություն կենսամակարդակից:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ