Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 09:27 01-08-2024

Չինաստանն ու Թուրքիան խորացնում են հարաբերությունները

Չինական ավտոմոբիլաշինության հսկայի՝ BYD-ի ծրագրերը Թուրքիայում կառուցել մեկ միլիարդ դոլար արժողությամբ գործարան, կարող է շրջադարձային լինել երկու երկրների հարաբերություններում։ Պեկինը նման քայլի է գնում՝ Չինաստանում ույղուրներին Անկարայի ցուցաբերած աջակցության պատճառով, հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Այս հուլիսին չինական ավտոմոբիլաշինության հսկան՝ BYD-ը, պայմանագիր է ստորագրել՝ Թուրքիայում մեկ միլիարդ դոլար արժողությամբ գործարան կառուցելու վերաբերյալ: Գործարանը տարեկան կարտադրի 150 հազար ավտոմեքենա՝ հիմնականում Եվրամիության շուկայի համար։

Վերլուծաբաններն ասում են, որ պայմանավորվածությունը կարող է շրջադարձային լինել չին-թուրական հարաբերություններում:

Ստամբուլի Գեդիկ համալսարանի Ասիական-Խաղաղօվկիանոսյան բաժնի տնօրեն Սիբել Կարաբելն ասում է․ «Այս գործարքի արդյունքում կնվազի Թուրքիայի առևտրի դեֆիցիտը․ [երկիրը կսկսի ավելի շատ արտահանել]։ Չինաստանի համար այն կարևոր է, որովհետև այստեղ արտադրվող ապրանքները կազատվեն մաքսատուրքերից, քանի որ Թուրքիան ու Եվրամիությունը մաքսային միության մեջ են»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան