copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:28 31-07-2024

ԵՊՀ-ին մեծ գումար է անհրաժեշտ՝ և ոչ թե մասերով, այլ ամբողջությամբ՝ սկուտեղի վրա․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ԵՊՀ-ին մեծ գումար է անհրաժեշտ:

ԵՊՀ-ում ստեղծել են «ԵՊՀ-ի բարեկամներ» հիմնադրամը և որոշել են ԱՄՆ-ից գումար հավաքել: Ընդ որում, ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ասում է` «սատարելով ԵՊՀ-ին` դուք աջակցում եք Հայաստանին:

Թե ինչու է ԵՊՀ-ին գումար անհրաժեշտ և ինչ կապ ունի այդ գումարը Հայաստանի հետ, անհայտ է: Մի բան է պարզ` ԵՊՀ-ին մեծ գումար է անհրաժեշտ և ոչ թե մասերով, այլ ամբողջությամբ՝ սկուտեղի վրա:

Ժամանակին այսպիսի իրավիճակում էր հայտնվել Օստապ Բենդերը, սակայն վերջինս շուտ հասկացավ լեյտենանտ Շմիդտի որդու դերի մանրությունը և սկսեց միլիոնատեր փնտրել:

Ըստ այդմ, այնպես, ինչպես Օստապ Բենդերը, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն պետք է գումար փնտրի ոչ թե ԱՄՆ-ի բազմամիլիոնանոց բնակիչների, այլ ամերիկյան ինչ-որ միլիոնատերի գրպանում: Իսկ, ԱՄՆ-ում միլիոնատերեր շատ կան: Օրինակ՝ Թրամփ Դոնալդը: Վերջինիս արտասովոր կերպարը հնարավորություն կտա այսրոպեական Հ.Հ-ին «սկուտեղի վրա» մեծ գումար ստանալ: Ի դեպ, հենց այդպես վարվեց Թրամփի նախկին զուգընկերուհի Էլիզաբեթ Ջին Քերոլը, որը վերջինիս հաղթեց դատարանում և մեծ գումար կորզեց:

Եվ, ուրեմն, ի գործ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին