Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:45 31-07-2024

Մոտ մեկ տարի է՝ քաշքշուկի մեջ ենք, չեմ էլ հասկանում ինչ դատի եմ գնում․ զոհվածի հայր

«ՔՊ-ականների իշխանության գալուց հետո իրականությունը 180 աստիճանով շրջվել է․ որևէ արդար որոշում, դատավճիռ, որևէ արդար գործ էս տարվա մեջ չի եղել։ Սրանց մոտ սելը ճռռալու փոխարեն սելվորն ա ճռռում»,- այսօր՝ հուլիսի 31-ին, դատարանի բակում NewDay-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը՝ անդրադառնալով դատական նիստում Ռոման Բաղդասարյանի կողմից տրված ցումունքին։

«Չեմ էլ իմանում Ռոման Բաղդասարյանն ով ա, միջադեպից հետո իմացա, որ արմատներով մեր շրջանից է՝ Հադրութից, ու էսօր անընդհատ էդ հողի բնակիչներին փնովում ա։ Ճիշտն ասած կուզենայի առերես տեսնել էդ տղային ու հարցնել՝ ի՞նչ ունես էս հայրենիքի համար արած ու ում ես դու քննադատում։ Ես ստացել եմ մարմնական վնասվածք, ուղեղի ցնցում եմ ստացել, էդքանից հետո ես պիտի տուժող ճանաչվեի, ոչ թե ինչ-որ մի անձնավորություն, ում շապիկը ճղվել ա»,- նշում է նա և հավելում․ «Մոտ մեկ տարի է՝ մենք քաշքշուկի մեջ ենք, ասում եմ՝ գնում եմ դատի, չեմ էլ հասկանում ինչ դատի եմ գնում, ով ա ինչ արել, որ պետք ա մեղավոր կամ անմեղ ճանաչեն։ Նմաններն են էս երկիրը հասցրել էս օրի ու ամեն մեկն իր արարքի համար պիտի պատասխան տա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում