copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:03 31-07-2024

Սիսիանում կանցկացվի «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհանոցային փառատոնը

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օգոստոսի 10-ին տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած 3-րդ «Նավասարդ»-ը՝ հայ-իրանական մշակութային և խոհանոցային փառատոնը։

Փառատոնի նպատակն է խթանել Հայաստանի և Իրանի միջև տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունիքի ձևավորմանը, դիվերսիֆիկացմանն ու մրցունակության բարձրացմանը, երկու երկրների միջև համագործակցության և բարեկամության ամրապնդմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու խթանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Սյունիքի մարզի՝ որպես կայուն, ապահով և գրավիչ զբոսաշրջավայրի նկարագրի ձևավորմանը։

Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ փառատոնի ընթացքում հայ և իրանցի խոհարարներն իրենց տաղավարներում կներկայացնեն երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունն իրենց առանձնահատկություններով և ընդհանրություններով։ Մշակութային և երաժշտական գոտիներում արվեստագետներն, արհեստագործները, մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչները կներկայացնեն երկու երկրների հարուստ մշակույթն, արվեստն ու արհեստը։

Փառատոնի ընթացքում կկազմակերպվի նաև խոհարարական մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն ու մրցանականեր կշնորհվեն փառատոնի ավարտական մասում։

Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի հայկական ֆեդերացիան և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակութային կենտրոնի և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ