Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:45 30-07-2024

Քիչ առաջ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը կապ հաստատեց ծնողների հետ․ անհետ կորածի մայր

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները 2-րդ օրն է՝ շարունակում են նստացույցը ԱԱԾ շենքի դիմաց։ Նրանք երեկվանից պահանջում են հանդիպում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։

Անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հետ հանդիպել են ԱԱԾ տնօրենի 2 տեղակալները, բայց նրանք իրավասու չեն իրենց խնդրին լուծում տալ։

«Քիչ առաջ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը զանգել է մեր ծնողներից մեկին, ասել է՝ ժողովուրդ ջան, կգամ, այդ հարցին կփորձեմ լուծում տալ։ Մենք էլ ասեցինք՝ փորձել չկա ու այդ հարցը չի քննարկվում»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։

Հիշեցնենք, որ անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներն ահազանգել էին, որ առանց իրենց համաձայնության, ԴՆԹ համընկնում ունեցող տղաների անունները անհետ կորածների ցուցակներից հանվել է, ինչը նշանակում է, որ այլևս միջազգային հարթակներում հարցումներ չեն կարող ուղարկել։
Ծնողները պահանջում են, որպեսզի իրենց տղաների անունները կրկին ավելացնեն այդ ցուցակներում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել