Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:17 23-05-2024

Գեներալները Նիկոլի կնկա հետ նույն հրաման տվողներն են․ անհետ կորածի մայր

«Դու մեզ պատասխան ես տալու»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանից դուս գալով՝ հարցաքննվող վկային ասացին Էջմիածնի Քիմիկների զորամասից պատերազի դաշտ մեկնած և անհետ կորած պայմանագրային զինծառայողների ծնողները։

Նրանք պնդում են, որ հարցաքննվող վկաներից որոշները տեղեկության են տիրապետում, սակայն թաքցնում են այն։

Նշենք, որ Քիմիկների գործով դատական նիստին այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվում էր նաև Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը։ Վերջինիս հարցաքննությունն ընթանում էր դռնփակ ռեժիմով։

Oragir.News-ը նիստի ավարտից հետո անհետ կորած զինծառայողների ծնողներից հետաքրքրվեց, թե ինչ տպավորություն ունեն այսօրվա դատական նիստից, մասնավորապես Օնիկ Գասպարյանի հարցաքննությունից։

«Օնիկ Գասպարյանն իր նախկին տեղակալին՝ Անդրանիկ Մակարյանին, պաշտպանում է։ Առաջին մեղավորը Օնիկ Գասպարյանն է, երկրորդը Անդրանիկ Մակարյանն է, 3-րդը Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն է, մեկ էլ այս ուղեկցողները։

Ինչո՞ւ են փակ նիստ անում, այսօր պարզ երևաց, որ Օնիկ Գասպարյանը պաշտպանում է Մակարյանին։ Իրենք Նիկոլի կնկա հետ նույն հրաման տվողներն են»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։

Հիշեցնենք՝ հարուցված քրեական գործի շրջանակում քննվում է 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում թշնամու հետ մարտի բռնվելու հետևանքով Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորելու հանգամանքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան