copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:10 29-07-2024

Սիսիան-Նախիջևան սահմանի դիրքերից հայկական զորքը դուրս է գալիս. ՊՆ-ից հերքում են

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի որոշ դիրքերից զորքը հետ է քաշվում: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին տեղի բնակիչները:

«Դաստակերտ և Արևիս գյուղերի հարակից դիրքերից, ինչպես նաև Աղոթարան և Սառցատուն բարձունքներից զորքը անաղմուկ հետ է քաշվում: Ինժեներական տեխնիկաները ևս իջեցնում են: Նշված դիրքերում ժամկետայիններ չկան, այնպիսի մարդկանց են ծառայության դրել, որ կարողանան այս տեղեկությունը հնարավորինս գաղտնի պահել»,- ասաց մեր աղբյուրը:

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով 15:50-ի սահմաններում մի քանի անգամ փորձեց կապ հաստատել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, վերջինս, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց:

Նյութը հրապարակվելուց հետո ՊՆ խոսնակը կապ հաստատեց մեզ հետ և հերքեց տեղեկությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը