Ներքին 2 տարի առաջ - 16:00 27-07-2024

Հայրենիքի հանդեպ պարտքը կատարած, մորը տված խոստումը պահած․ զինվորի սպասված վերադարձը տուն

Հայաստանում շարունակում է ամառային զորակոչը։ Նորակոչիկները մեկնում են ծառայության՝ փոխարինելով ավագ ընկերներին, եղբայրներին։

Ամեն տղա էլ մինչ զորակոչվելը մի ներքին անհանգստություն է ապրում` որտեղ կծառայի, ինչ փոխհարաբերություններ, մթնոլորտ կտիրի զորամասում, սակայն ծառայության ընթացքում զորամասը դառնում է տուն, ծառայակիցները՝ ընտանիք։

Սարգիսը վերջերս է զորացրվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Հպարտ կեցվածքով, հայրենիքի հանդեպ պարտքը կատարած, մորն ու հարազատներին տված խոստումը պահած․ խոստացել էր՝ պատվով ծառայելուց հետո ողջ առողջ վերադառնալ տուն։

«Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպանել հայրենիքը, թեկուզ՝ արյան գնով, բայց նաև յուրաքանչյուրիս պարտքն է վերադառնալ տուն, ուրախության արցունքներ նվիրել մեզ սպասողներին»,- ասաց Սարգիսը։

Չկա ավելի մեծ սպասում, քան զինվոր որդու վերադարձին սպասող մոր և զինվոր եղբոր վերադարձին սպասող քրոջ սպասումն է։

Սարգիսի մոր ցանկությունն այս պահին մեկն է, որ բոլոր մայրերն էլ զգան այն, ինչ ինքն է զգում այս պահին։

«Չեմ ուզում, որ որևէ մայր կարոտով մնա ու հավերժ սպասի իր որդուն։ Ուզում եմ այս ուրախությունը բոլորը տեսնեն»,- նշեց նա։

Զինվորի քույրը նշում է՝ հպարտ է, քանի որ իր եղբայրը վերադառնում է բանակից։ Այն եղբայրը, ով գնացել էր պաշտպանելու քրոջն ու մորը և հայրենիքում գտնվող բոլոր աղջիկներին ու կանանց։

«Զինվորի քույր եմ, գլուխս բարձր ասում եմ դա, զինվորի, ով ընտանիքն ու հարազատ տունը թողած, գնացել է ծառայելու, հայրենիքին իր պարտքը տալու, ով շոգին ու ցրտին, քամուն ու սառնամանիքին զենքը ձեռքին կանգնել է սահմանին ու մեր խաղաղությունն ու հանգիստ կյանքն է ապահովել»,- ասաց նա:

Հարազատների ուրախությունը անսահման էր՝ տեսնելով իրենց որդու վերադարձը։ Այն որդու, ով վերադառնում է զինվորի, Հայոց բանակի զավակի կոչումով։











Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը