Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:19 17-02-2024

ԱՄՆ-ն պետք է կատարի Ուկրաինային տված խոստումը. Ստոլտենբերգ

Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է հնարավորինս շուտ կատարի Ուկրաինային տված խոստումը:

«ԱՄՆ Կոնգրեսը պետք է հնարավորինս շուտ հաստատի Ուկրաինային տրամադրվող 60 միլիարդ արժողությամբ ռազմական օգնության փաթեթը: Որքան շատ է ձգձգում Կոնգրեսն այդ գործընթացը, այնքան շատ ուկրաինացիներ են զոհվում ռազմաճակատում».- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

60 միլիարդ արժողությամբ ռազմական օգնության փաթեթը շաբաթներ շարունակ արգելափակված է Կոնգրեսում:

Յենս Ստոլտենբերգը նշել է, որ Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանունակության մեջ «զգալի բացեր» կան՝ Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակման սպառնալիքի դեմ, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի վերանորոգման և զինամթերքի արտադրության ոլորտում:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին

Ձեզ գուցե հետաքրքրի