Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 23:39 26-07-2024

Վերևներից են ասել, որ ոստիկանները նռնակների մասին տեղեկատվությունը գաղտնի պահեն. հարցում

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառվեցին ցուցարարների դեմ: Մինչ օրս դեռևս պատշաճ տեղեկություն չի հաղորդվում, թե հատկապես ինչ տեսակի նռնակներ են կիրառվել:

Ուշագրավ, որ հուլիսի 12-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը փոփոխություններ է կատարել այս տարի մայիսի 16-ին ընդունված ՀՀ ՆԳՆ-ի կողմից գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին ՆԳ նախարարի թիվ 48-Լ հրամանի մեջ ու ՀՀ ՆԳՆ-ում հատուկ միջոցների առկայության, դրանց տեսակի ու քանակի մասին տեղեկությունը դարձրել գաղտնի:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, հարցրել անցորդներին, թե նրանց կարծիքով՝ ինչու է ոստիկանությունը որոշել այսուհետ գաղտնի պահել, թե ինչ նռնակներ են նետվել ցուցարարների վրա։

«Վերևներից են ասել, որ ոստիկանները դա գաղտնի պահեն»,- ասաց մի կին։

Հարցավածների մեծամասնությունը չկարողացավ հայցին պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը