copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:20 26-07-2024

Գյումրի ԲԿ-ի ՔՊ-ական փոխտնօրենը սրճարանում ծեծել է նախկին կնոջը․ ականատես

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի կենտրոնական հատվածի սրճարաններից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն, ՔՊ-ական Կարեն Գևորգյանը սրճարանում ծեծել է նախկին կնոջը։



«Կինը հոր ու երեխայի հետ նստած էր, նախկին ամուսինը մտավ ներս ու սկսվեց ծեծկռտուքը։ Դա իսկական խուլիգան է, պատկերացնո՞ւմ եք, սրճարանում զբոսաշրջիկներ կային, այլ տեղերից եկած մարդիկ։ Ոստիկանները, պարեկները չէին կարող կարգի հրավիրել։ Վարչապետը չի՞ տեսնում, թե իր կողքին բոլորը ինչ խուլիգաններ են»,- մեզ հետ զրույցում ասում է ականատեսը։



Oragir.News-ը փորձեց կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Կարեն Գևորգյանի նախկին կնոջից, բայց նրա հեռախոսն անջատված էր։

Նշենք, որ վերջին շրջանում ՔՊ-ական բժիշկը հայտնվում է տարբեր սկանդալային պատմությունների մեջ։ Օրերս էլ Գևորգյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում։ ՔՊ-ական բժշկից ևս փորձեցինք մեկնաբանություն ստանալ իր հետ կապված աղմկոտ պատմությունների վերաբերյալ։ Կարեն Գևորգյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ հիվանդանոցից փոխանցեցին, որ տեղում չէ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում