copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:43 21-08-2021

Թալիբները ծեծել են բրիտանացուն և նրա կնոջը տարհանման փորձի ժամանակ. Independent

Թալիբները ծեծել են Մեծ Բրիտանիայի քաղաքացուն և նրա կնոջը Աֆղանստանից Բրիտանիայի տարհանման կենտրոն տանող ճանապարհին: Այս մասին հայտնում է Independent թերթը:

Տղամարդու խոսքով՝ դեսպանատունն իրեն էլեկտրոնային նամակ է ուղարկել՝ հրահանգներով, որում բացատրվում է, որ նա պետք է ժամանի Քաբուլի հյուրանոցներից մեկը, որտեղ բրիտանացիները հավաքվել էին իրենց հետագա տարհանման համար: Նա ասել է, որ թալիբները հարձակվել են այս հյուրանոցի ճանապարհին գտնվող անցակետի վրա և կնոջ հետ միասին դաժան ծեծի ենթարկել՝ հրահանգելով վերադառնալ:

Չնայած տղամարդը թալիբներին ցույց է տվել իրենց փաստաթղթերը, էլեկտրոնային նամակները, ԱԳՆ-ից ստացված տվյալները, սակայն թալիբները հարձակվել են նրա ու կնոջ վրա՝ իմանալով, որ վերջիններս փախչում են երկրից:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին