copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:23 24-07-2024

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցներին

Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայ Երիտասարդաց Ընկերակցության (ՀԵԸ) «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի։

Հանդիպմանը տիար Յակուբյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծել է, որ ՀԲԸՄ ՀԵԸ «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցներն ուխտավորաբար այցելել են Սուրբ Էջմիածին Մայր Եկեղեցուն իրենց հավատարմության ուխտը նորոգելու և ազգային ու հոգևոր արժեքների նկատմամբ իրենց սերը զորացնելու։ Տիար Յակուբյանը նաև տեղեկացրել է, որ ծրագրին մասնակցում են Սիրիայի, Իրանի, Իրաքի և Հայաստանի ՀԲԸՄ ՀԵԸ մասնաճյուղերի սկաուտները։

Նորին Սրբությունը իր հայրական օրհնությունը բերելով սկաուտներին կարևորել է սփյուռքահայ հայորդիների համախմբումը հայրենիքում, ինչն իր անջնջելի հետքը կթողնի երիտասարդների կյանքում` առիթ ընձեռելով զորանալու իրենց ինքնությամբ, զգալու հայրենիքի շունչն ու ոգին և հաղորդակցվելու ազգային ու հոգևոր արժեքներին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն բարձրորեն գնահատել է ՀԲԸՄ կենտրոնական վարչությանը ազգային կյանքում հայրենանվեր առաքելության իրագործման, Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին ցուցաբերվող շարունակական զորակցության, ինչպես նաև կրթադաստիարակչական, մշակութային տարբեր ծրագրերի իրականացման համար։

Հայոց Հայրապետը պատգամել է երիտասարդ սկաուտներին ՀԲԸՄ ոգուն հավատարիմ՝ լինել ազգային ինքնության կրողը, առաջնորդվել ազգային շահերով և իբրև հայ ժողովրդի ու Եկեղեցու արժանի զավակներ՝ հանձնառությամբ շարունակել իրենց առաքելությունը հանուն հայոց կյանքի շենացման։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը