copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:17 24-07-2024

Լատվիան Ուկրաինային բժշկական օգնության նոր խմբաքանակ կփոխանցի

Լատվիայի իշխանությունները հումանիտար օգնության հերթական խմբաքանակ են պատրաստել Ուկրաինայի համար. երեքշաբթի կառավարությունն այն հավանության է արժանացրել։

Ըստ Լատվիայի Առողջապահության նախարարության՝ խմբաքանակը կներառի ուկրաինական կողմի ցուցակի հիման վրա պատրաստված բժշկական ապրանքներ և սարքավորումներ, ինչպես նաև հաշվի առնելով հրատապ կարիքները, ներառյալ՝ Կիևի «Օխմատդետ» մանկական հիվանդանոցի վրա ռուսական հրթիռային հարձակումից հետո։ .

«Հասանելի ռեսուրսներն ու հնարավորությունները որոշելով՝ Լատվիան Ուկրաինա կուղարկի հակաբիոտիկներ, ներարկիչներ, ասեղներ, ինֆուզիոն համակարգեր, մանիպուլյացիոն քուղեր, կպչուն սպեղանիներ, ճնշման վիրակապեր՝ կյանքին սպառնացող արյունահոսությունը դադարեցնելու համար, վիրակապեր՝ մեծ վերքերը վիրակապելու համար», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Ըստ նախարարության՝ սա վերջին շաբաթների ընթացքում բժշկական օգնության երկրորդ առաքումն է։

Հուլիսի սկզբին Լատվիայի հիվանդանոցները ուկրաինացի գործընկերներին հանձնեցին արհեստական շնչառության սարքեր, վիրահատական ​​սեղաններ, դեֆիբրիլյատորներ, սրտի զարկերի մոնիտորներ և բժշկական այլ սարքավորումներ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին