copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:41 23-07-2024

ԲՏԱ նախարարը շնորհավորել է Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին՝ մրցույթում ունեցած հաջողության համար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ շնորհավորելու ՀԱՊՀ և ԳՆԿԿ (CSIE) համագործակցության շրջանակներում ՀԱՊՀ-ի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ձևավորված ուսանողական թիմին «American Control Conference 2024» գիտաժողովի ընթացքում «Quanser» ընկերության կողմից կազմակերպված ինքնավար մեքենաների մրցույթում պատվավոր երրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այցի ընթացքում հանդիպել եմ ՀԱՊՀ ուսանողական համակազմից թիմի անդամների հետ, որոնք ցույց են տվել իրենց նախագծի նորարարությունը: Քննարկվել են միջազգային նմանատիպ միջոցառումներին Հայաստանի ներկայության ամրապնդման համար ապագա համագործակցության հնարավոր ուղղությունները, կարևորվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում տաղանդների ներգրավումը:

Հանդիպմանը ներկա էին ՀԱՊՀ գիտության գծով պրոռեկտոր, ֆ-մ.գ.դ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը, ՀԱՊՀ միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր, տ.գ.թ. դոցենտ Սարգիս Ասատրյանցը, ՀԱՊՀ մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր, ֆ-մ.գ.թ. դոցենտ Էլբակ Էլբակյանը, Իլինոյսի համալսարանի մեխանիկայի և մեքենաշինության ամբիոնի պրոֆեսոր, թռչող սաքերի AVIATE կենտրոնի տնօրեն և ԳՆՆԿ գիտական խորհրդատու Նաիրա Հովակիմյանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջուկային գիտությունների և ճարտարագիտության պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը, ԳՆԿԿ տնօրեն Րաֆֆի Պաղճեանը, գիտաշխատող Աստղիկ Հակոբյանը, ինչպես նաև ակադեմիական շրջանակների և գիտական հետազոտությունների ներկայացուցիչներ:

Նշեմ, որ մրցույթին մասնակցել են աշխարհի առաջատար համալսարանները ներկայացնող 39 թիմեր, որոնցից միայն 11-ն են հաղթահարել առաջին փուլը և ներկայացել Կանադայում։ Չնայած բարդություններին՝ հայկական թիմը կարողացել է հենց առաջին փուլից հայտնվել լավագույն եռյակում և հնչեցնել Հայաստանի օրհներգը նման պատվավոր գիտաժողովի ընթացքում։

Մրցույթի ընթացքում ուսանողները ուսումնասիրել են ավտոմատ կառավարման առաջատար մեթոդներ և կիրառել համակարգչային տեսողության ալգորիթմներ՝ լուծելով իրենց առջև դրված խնդիրները։ Առաջին փուլի ընթացքում մշակված ալգորիթմները ներդրվել են «Quanser» ընկերության «QLab» վիրտուալ միջավայրում՝ «QCar» վիրտուալ ռոբոտի վրա և գրանցել են առաջադրված երթուղու վազանցը 31 վայրկյանի ընթացքում։

Այնուհետև արդեն Կանադայում երկրորդ փուլի ընթացքում նույն ալգորիթմը կիրառվել է իրական ռոբոտի վրա։ Երթուղով անցնելիս ռոբոտի վրա կիրառված ալգորիթմն ամբողջովին ավտոնոմ կերպով պահպանել է երթևեկության բոլոր կանոնները՝ մնալով երթևեկելի գոտում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին