Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:49 23-07-2024

Ուկրաինան կարևոր չի համարում ռուսերենը երկրի տարածքում պահպանելը

Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան հայտարարել է, որ ռուսախոս քաղաքացիների իրավունքները պաշտպանելն ապակայունացնող է:

Ուկրաինական իշխանությունը կարևոր չի համարում ռուսախոս քաղաքացիների ցանկությամբ ռուսերենը երկրի տարածքում պահպանելը: Ըստ փոխվարչապետի՝ Ուկրաինայում քաղաքացիների հանդեպ չկա օրենսդրական խտրականություն, իսկ ուկրաիներենի պահպանումն անհրաժեշտություն է՝ այդ մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները:

«Ուզում եմ նշել, որ ռուս քաղաքացիներն ունեն նույնչափ իրավունքներ և սահմանափակումներ, ինչպես բոլորը»,- նշել է Օլգա Ստեֆանիշինան սկանդինավյան-բալթյան համագործակցության շրջանակում ունեցած ելույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսից Ուկրաինայում գործում է օրենք, ըստ որի՝ երկրում ուկրաիներենը համարվում է պետական լեզու:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել