copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:05 22-07-2024

ՌԴ-ի կողմից հայկական լոլիկի ներկրման սահմանափակումից հետո ՍԱՏՄ-ն ստուգումներ կանցկացնի 

Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի՝ լոլիկի և խնձորի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել են խախտումներ։ Այս պատճառով Ռոսսելխոզնադզորը հուլիսի 15-ից հայկական 16 ընկերությունների ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում է ընդունել, ներկայացնելով, թե թունաքիմիկատների անթույլատրելի պարունակություն են հայտնաբերվել հայկական պտուղ-բանջարաեղենի մեջ։

Oragir.News-ին ՍԱՏՄ-ից տեղեկացրին, որ խնդիրը դեռ լուծված չէ։ Հայկական կողմը բանակցությունների մեջ է ռուսական կողմի հետ։

«Խնդիրը դեռ այս արագությամբ չէր կարող լուծվել։ Այսինքն առաջիկա ամսվա ընթացքում մենք կփորձենք հասկանալ ինչ խնդիր է՝ տնտեսվարողների հետ խոսել, կարգավորել և ռուսական կողմին որոշակի տվյալներ ներկայացնել»,- ասաց ՍԱՏՄ աշխատակիցը։

ՍԱՏՄ աշխատակցի խոսքով՝ ստուգումներ կանցկացվեն հայկական 16 ընկերություններում, որոնց նկատմամբ ՌԴ-ն սահմանափակում է կիրառել։

«Ուղղակի վերակսկողություն մեր կողմից արվում է գյուղատնտեսական իմաստով։ Մենք ուղիղ վերահսկողությամբ գնում ենք բուսասանիտարական հավաստագիր ենք տրամադրում, իսկ ԵԱՏՄ տարածքը համարվում է տեղափոխում, մեր համար դա ընդհանուր շուկա է։ EAC հավաստագիր եթե կա, մենք թույլ ենք տալիս տեղափոխումը և կրկնակի ստուգում կամ լաբորատոր փորձաքննություն բնականաբար չենք անում։ Սա մեր վերահսկողության խնդիրը չի։ Այստեղ նրբություններ կան, որոնք ռուսական կողմի հետ պիտի քննարկվեն»,- նշեց նա։

ՍԱՏՄ աշխատակցի պնդմամբ՝ այս պահին որևէ հերթ չկա։

«Մենք միայն բողոքի, ահազանգի դեպքում ենք անդրադառնում՝ արդյո՞ք այս խմբաքանակում ինչ-որ բան կա, թե ոչ։ Հիմա ռուսական կողմի այս հաղորդագրությունը մենք որպես բողոք ենք արձանագրում ու այս դեպքում գնում ենք գործողությունների»,- եզրափակեց պաշտոնյան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ