copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:17 19-07-2024

Սկսել ենք Մուֆասայի ծանոթացումը էգ առյուծների հետ․ Երևանի կենդանաբանական այգի

Երևանի կենդանաբանական այգին ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«Շատերդ, Երևանի կենդանաբանական այգի գալով, հիացել եք սպիտակ առյուծով Երևանի կենդանաբանական այգու սպիտակ առյուծ Մուֆասան ծնվել է Երևանում և նվիրաբերվել է այգուն 4 ամսական հասակում։ Առյուծը խնամվել է այգու աշխատակիցների կողմից և սերտորեն կապված է իր խնամողների հետ։

Մուֆասան շատ երիտասարդ առյուծ է՝ այս տարի լրացել է նրա չորս տարին և դարձել է սեռահասուն, ուստի արդեն սկսել ենք Մուֆասայի ծանոթացումը այգու էգ առյուծների հետ:

Ի դեպ, շատերը կարծում են, թե Մուֆասան ալբինոս է, ինչը սխալ է։ Սպիտակ առյուծները հատուկ տեսակ չեն, աֆրիկյան առյուծ են, կարող են ազատ խաչասերվել և սերունդ տալ սովորական գունավորմամբ առյուծների հետ։ Իսկ նրանց գույնը բնական գունային մուտացիայի արդյունք է, որն ամրապնդվել է սելեկցիայի արդյունքում»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր